Ջենիֆեր Լոուրենսն ու Քվենտին Տարանտինոն՝ Մալիբուում

13:07   26 հունիսի, 2017

Ակնհայտ է՝ Տարանտինոն Ջենիֆեր Լոուրենսի հետ կապված ծրագրեր ունի։ Քվենտինը մի քանի անգամ խոստովանել է, որ ժամանակին ցանկացել է «Քաղցած խաղեր»-ի աստղին հրավիրել նկարահանվել «Գարշելի ութնյակ» ֆիլմում, սակայն Ջենն այդ ժամանակ այլ նախագծերով էր զբաղված, եւ ռեժիսորը նախընտրեց դերասանուհի Ջենիֆեր Ջեյսոն Լիին։

Իսկ այժմ, ըստ երեւույթին, Տարանտինոն կկարողանա Ջենիֆերին ներգրավել իր նախագծերից որեւէ մեկում։

Լոուրենսին նկատել են Մալիբուում հայտնի Nobu ռեստորան ուղեւորվելիս, որտեղ ժամանել է նաեւ Տարանտինոն։
26-ամյա դերասանուհին եւ 54-ամյա ռեժիսորը ռեստորանում շուրջ 2 ժամ են անցկացրել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Լոուրենսն ապագայում Տարանտինոյի ֆիլմի աստղ կդառնա։
Դե ինչ, սպասում ենք լուրերի...

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE