Ծով, զբոսանավ, շամպայն. գեղեցկուհի Էմիլի Ռատաժկովսկին հանգստանում է Իտալիայում

14:08   26 հունիսի, 2017

Ամառն առանց այդ էլ շոգ է, իսկ երբ սրան ավելանում է նաեւ Էմիլի Ռատաժկովսկին, օդի ջերմաստիճանն առավելագույնի է հասնում:

Մոդելին պապարացիները «բռնացրել» են Իտալիայում: 26-ամյա գեղեցկուհին այստեղ հանգստանում է ընկերոջ՝ Ջեֆրի Մեջիտի հետ:

Էմիլին սիրելիի ու ընկերների հետ Պոզիտանոյում ժամանակ է անցկացրել զբոսանավի վրա:

Դե, առանց շամպայնի անհնար է:

Էմիլին նաեւ լողացել է սիրելիի հետ, իսկ հետո զրուցել զբոսանավի վրա:

Ի դեպ,  մոդելի ընկերոջ մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ: Նա երաժիշտ ու պրոդյուսեր է, բայց թե ինչ է ստեղծագործում եւ ում պրոդյուսերն է, հայտնի չէ:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE