Բալով թխվածք. NEWS.am STYLE-ի բաղադրատոմսը (տեսանյութ)

16:15   26 հունիսի, 2017

NEWS.am STYLE-ն առաջարկում է ամառն ավելի համեղ դարձնել՝ թեթեւ ու քաղցր թխվածք համտեսելով: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բալով թխվածքի հետաքրքիր եւ հեշտ պատրաստվող բաղադրատոմս.

Ինչ է անհրաժեշտ.

250 գր. կարագ

1 բաժակ շաքարավազ

1 թեյի գդալ քացախ, կիտրոնի աղ եւ սոդա

5 հավկիթ

1 բաժակ օսլա

1 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը.

Կարագը հարել շաքարավազի հետ:

Պարաստել սոդայի խառնուրդ՝ կիտրոնի աղով եւ քացախով: Այն ավելացնել կարագի եւ շաքարավազի վրա: Հատ-հատ ավելացնել հավկիթները, յուրաքանչյուրից հետո շարունակել հարելը: Ավելացնել օսլան եւ ալյուրը:

Ջեռոցի տարան ձեթապատել: Խմորը տարածել տարայի մեջ, վրան շարել բալերը, այնուհետեւ թխել մոտ 45 րոպե՝ 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Սառելուց հետո թխվածքի վրա ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ:)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE