Գոհար Ավետիսյանը ցույց է տվել նոր սանրվածքն ու բարեկազմ մարմինը (ֆոտո)

16:35   26 հունիսի, 2017

Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը փոխել է սանրվածքը:

Նա կտրել է իր փարթամ վարսերը՝ հասցնելով դրանց երկարությունը միդի չափսի: Գոհարը նաեւ գունափոխել է վարսերը:

Բայց սա նրա միակ փոփոխությունը չէ: Հայազգի հայտնի ոճաբանը նիհարել է 20 կիլոգրամով եւ առաջին անգամ ջինսից տաբատ հագել:

Ավելի վաղ Գոհարն իր եւ ամուսնու՝ Վահիկի, դիետայի արդյունքով կիսվել էր Instagram-ի իր 3 միլիոնից ավելի բաժանորդների հետ՝ գրելով.

«Ես եւ ամուսինս փոքրիկ հաղթանակ ունենք՝ - 40 կգ՝ երկուսով, եւ 20-ական կգ՝ առանձին: Առջեւում էլի տասնյակ ավելորդ կիլոգրամներ են, շատ աշխատելու տեղ ունենք: Բայց ես ուզում եմ կիսվել ձեզ հետ ներկայի արդյունքով եւ ասել, որ շատ, շատ երջանիկ եմ»:



© NEWS.am STYLE