Արիանա Գրանդեն դարձավ 24 տարեկան. երգչուհու 5 ամենահիթային երգերը

17:17   26 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 26-ին, ծննդյան 24-ամյակն է նշում ամերիկացի հայտնի երգչուհի, դերասանուհի, դեռահասների կուռք Արիանա Գրանդեն:

Շատերը դերասանուհուն սկսեցին ճանաչել «Հաղթող Վիկտորիան» եւ «Սեմն ու Քեթը» հայտնի սերիալների շնորհիվ, սակայն նախքան այս երկու ֆիլմերում նկարահանվելը՝ Արիանան հանդես էր գալիս «13» մյուզիքլում:

Գրանդեի երաժշտական կարիերան սկսվել է 2011 թ-ին: Այդ տարի նա պայմանագիր կնքեց Republic Records աշխարհահռչակ ստուդիայի հետ:

Արիանա Գրանդեի անունը մամուլում հաճախ է շոշափվում, սակայն վերջերս մամուլը երգչուհու հերթական համերգը հիշատակեց ողբերգական նոտայով:

Մայիսի 22-ին՝ Մանչեսթերում կայացած համերգից հետո եղավ պայթյուն, որի պատճառով մահացավ 23 մարդ, 122 հոգի ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հունիսի 4-ին երգչուհին Մանչեսթերում կազմակերպեց համերգ՝ ի հիշատակ ողբերգական իրադարձության զոհերի: Ծրագրի ընթացքում հանդես եկան նաեւ Քեթի Փերին, Ջասթին Բիբերը եւ այլք:

Հմայիչ արտաքինով դրական երգչուհուն այսօր ուզում ենք ներկայացնել նույնքան դրական նոտայով՝ վերհիշելով նրա ամենահիթային ստեղծագործություններից մի քանիսը:



© NEWS.am STYLE