Ոչ թե գավաթ, այլ ծաղկաման. Հենրիխ Մխիթարյանի, Գարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ զվարճալի զրույցը

13:35   26 հունիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ում զվարճալի հոլովակ է հրապարակել ամուսնու, իր եւ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:

Աստղերը հանդիպել են Երեւանում եւ շարունակել համացանցում մեմ դարձած ծաղկաման-գավաթի թեման: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդի» տարած հաղթանակից հետո, Գարիկ Մարտիրոսյանի կինը Հենրիխ Մխիթարյանի՝ գավաթը ձեռքին լուսանկարի տակ զվարճալի մեկնաբանություն էր արել.

«Գարիկ, այս ծաղկամանի մասին էի քեզ ասում: Այն շատ կսազի մեր հյուրասենյակին: Հարցրու Հենրիխին, թե որտեղից է այն վերցրել»,-գրել էր Ժաննան:

Հրապարակված հումորային տեսանյութում կրկին քննարկվում է ծաղկաման-գավաթի թեման, այս անգամ՝ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: Գարիկն անակնկալի է գալիս, երբ Հենրիխն ասում է, թե իր ձեռքում ոչ թե գավաթ է եղել, այլ ծաղկաման: 



© NEWS.am STYLE