Բրեդ Փիթը նոր սիրավեպ ունի. դերասանը հանդիպում է մոդել Էլ Մաքֆերսոնի հետ

16:03   26 հունիսի, 2017

Իսկ ի՞նչ էիք կարծում: Որ Բրեդ Փիթն ամբողջ կյանքում կնստի ու լաց կլինի Անջելինա Ջոլիի համա՞ր:

Դե, մի քիչ թնկթնկաց ու առաջ անցավ:

Անցյալ տարվա սեպտեմբերին Էնջիի հետ բաժանվելուց հետո Փիթին մի քանի սիրավեպ վերագրեցին. մե՛կ Մարիոն Կոտիյարի հետ, մե՛կ Սիենա Միլլերի: Բայց հիմա, կարծես, ամեն ինչ շատ ավելի լուրջ է:

Բրեդին նկատել են ավստրալացի 53-ամյա մոդել, դիզայներ եւ դերասանուհի Էլ Մաքֆերսոնի հետ սեթեւեթելիս: Մոդելն իր հերթին վերջերս բաժանվել է ամուսնուց՝ Ջեֆրի Սոֆերից:

Ավստրալական New Idea-ի փոխանցմամբ՝ Էլը Բրեդի հետ հանդիպել է Հոլիվուդում:

«Նրանք իսկական ժամադրության էին գնացել, նրանք սեթեւեթում էին իրար հետ: Նրանք զույգի տեսք ունեին: Ընթրեցին, իսկ հետո գնացին Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկը»,- հաղորդել է ներքին աղբյուրը: Սակայն համացանցում պապարացիները դեռեւս լուսանկարներ չեն հրապարակել:

Փիթն ու Էլն առաջին անգամ հանդիպել են «Ընկերները» սերիալի նկարահանումների ժամանակ, երբ Բրեդն ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ:



© NEWS.am STYLE