Նունե Եսայանը՝ Սոսո Պավլիաշվիլիի հետ նոր համագործակցության մասին

15:34   26 հունիսի, 2017

Երգչուհի Նունե Եսայանը հերթական անգամ համագործակցել է Ռուսաստանում եւ Վրաստանում հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հետ: Երգիչները շուտով երկրպագուների դատին կհանձնեն նոր տեսահոլովակ: Այս մասին տեղեկանում ենք Նունեի Instagram-ից, որտեղ երգչուհին տեսահոլովակի նկարահանուներից լուսանկար է հրապարակել:

NEWS.am STYLE-ը փորձեց երգչուհուց պարզել համագործակցության մասին այլ մանրամասներ.

«Ինչպես գիտեք՝ սա մեր առաջին համագործակցությունը չէ: Այս համագործակցությունը ստացվել է իմ առաջարկով: Դեռեւս չեմ ցանկանում շատ մանրամասներ հաղորդել նոր տեսահոլովակի մասին: Միայն կասեմ, որ այն նկարահանվել է հատուկ մեզ համար գրված երգի հիման վրա: Այն հայերեն եւ ռուսերեն երգ է»,-նշեց Նունեն՝ սահմանափակվելով միայն այսքանով:

Հիշեցնենք, որ Սոսոյի եւ Նունեի նախորդ զուգերգը կոչվում է «Сильней, чем прежде»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE