Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի նոր, սիրառատ լուսանկարները

00:21   27 հունիսի, 2017

Լուսանկարիչ Վահե Մինասյանը լուսանկարել է Սիրուշոյին եւ Լեւոն Քոչարյանին:

Vahe Minasyan Photo Studio էջում երկու լուսանկար է հրապարակվել, որոնցում երգչուհին եւ ամուսինը՝ Լեւոն Քոչարյանը, գրկախառնված են:

Լուսանկարիչն ընդգծել է, որ զույգին պատահական է լուսանկարել:

Նշենք, որ Սիրուշոն անձնական լուսանկարներով հազվադեպ է կիսվում, հատկապես՝ ամուսնու եւ երկու որդիների նկարներով:

Իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, թե չի հրապարակում որդիների նկարները, քանի որ չի ցանկանում, որ նրանք հայտնի դառնան մայրիկի շնորհիվ:



© NEWS.am STYLE