Բեյոնսեն նորածինների հետ լքել է հիվանդանոցը

11:04   27 հունիսի, 2017

Բեյոնսեն նորածինների հետ լքել է հիվանդանոցը, հաղորդում է EOnline-ը։

«Բեյոնսեն եւ երկվորյակներն իրենց շատ լավ են զգում։ Այժմ երեխաներն առողջ են եւ տանն են։ Բյոնսեն ու Ջեյ Զին երջանիկ են», - նշել է աղբյուրը։

Հաճելի լուրերն են՝ երեկվա նորությունների ֆոնին։ Հիշեցնենք. երեկ հայտնի դարձավ, որ նորածիններն առողջական խնդիրներ ունեն. երկվորյակների մոտ դեղնախտ է հայտնաբերվել։

Նրանք գտնվել են ուլտրամանուշակագույն լամպերի ներքո, որոնք կարգավորում են դեղին պիգմենտի մակարդակը։

Ի դեպ, Ջեյ Զին եւ Բեյոնսեն Մալիբուում էքսկլյուզիվ տուն են վարձակալել՝ ամսական 400 հազար դոլարով։ Ընտանիքն ամռանն այնտեղ կհանգստանա։ Ի դեպ, հայտնի երգչուհին՝ ամուսնու եւ երեխաների հետ, այժմ էլ այնտեղ է։



© NEWS.am STYLE