Վենսան Կասելի 20-ամյա սիրուհին՝ կրքոտ ֆոտոսեսիայում

11:39   27 հունիսի, 2017

Մոնիկա Բելուչիից բաժանվելուց հետո ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը նախկին կնոջն արագորեն փոխարինող գտավ՝ երիտասարդ մոդել Թինա Կունակիին:

Զույգին բազմիցս միասին էին տեսել մայիսին անցկացված Կաննի կինոփառատոնի ժամանակ, ուր 50-ամյա Վենսան Կասելը եկել էր Թինայի հետ եւ ժամանակ էր անցկացնում լողափին ու գիշերային ակումբներում:

Եվ մինչ համացանցում քննարկում են Վենսանի նոր ընտրությունը, ինքը՝ Թինան, Instagram -ում նոր ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել, որոնցում կիսամերկ է ներկայացել:
Երիտասարդ մոդելին լուսանկարել է Ջանլուկա Ֆոնտանան:

Ի դեպ՝, մի փոքր Թինայի մասին:
Թինան ծնվել է Սիցիլիայում. մայրն իտալուհի է, հայրը՝ ծնունդով Տոգոյից: Նա քույր եւ եղբայր ունի՝ Կասանդրան ու Զախարին: Ընտանիքում հրաշալի հարաբերություններ են:
«Կարծում եմ՝ նրանք հպարտանում են ինձանով: Ընտանիքս շատ է սատարում ինձ, եւ դա ինձ օգնում է ապրել: Ես նույնպես նրանց համար լավագույնն եմ ուզում եւ միշտ ասում եմ, որ քանի դեռ նրանք երջանիկ են, մեզ մոտ ամեն ինչ լավ է»,- հայտարարել է Թինան:

Երբ Թինան 15 տարեկան է դարձել, մեկնել է Մադրիդ՝ լիցեյում սովորելու, չնայած իսպաներեն չի իմացել: Հիմա Թինան Մադրիդն իր սիրելի քաղաքն է կոչում, անթերի իսպաներեն գիտի, ինչպես նաեւ` անգլերեն եւ ֆրանսերեն: Թինային սկսել են նկատել 2016 թվականից, երբ նա նկարահանվել է Ֆրանսիայում շատ հայտնի երգիչ Մ. Պոկորայի հոլովակում:



© NEWS.am STYLE