Քիմ Քարդաշյանի դստեր շնիկին Սուշի են կոչել՝ Փոքրիկ Հիսուսի փոխարեն

13:34   27 հունիսի, 2017

Երեկ համացանցը հեղեղվել էր Քիմ Քարդաշյանի հասցեին վրդովված մեկնաբանություններով. հայուհին Twitter-ում քվեարկություն էր կազմակերպել՝ նպատակ ունենալով դստեր՝ Նորթի շնիկի համար անուն ընտրել: Նորթն ու Քորթնի Քարդաշյանի դուստրը՝ Պենելոպան, երկու շնիկ են նվեր ստացել: Պենելոպան իր շնիկին Honey («մեղր») է կոչել, իսկ Նորթը ոչ մի կերպ չի կարողացել անուն գտնել:

Ռեալիթի շոուի 36-ամյա աստղը Նորթի առաջարկած 4 տարբերակ է ներկայացրել. Փոքրիկ Հիսուս, Դեղձ, Սուշի եւ Գոլդի:

Քվեարկությանը շուրջ 234 հազար բաժանորդ է մասնակցել, որոնք հակվել են Դեղձ տարբերակին:

Սակայն քվեարկության արդյունքները չեն ազդել Նորթի ընտրության վրա. աղջիկը որոշել է շնիկին Սուշի կոչել:



© NEWS.am STYLE