«Дом 2»-ի աստղերի հարսանիքը չեղարկվել է. ի՞նչ է լինելու հայ դիզայների հեղինակած թանկարժեք հարսանեկան զգեստի հետ

14:10   27 հունիսի, 2017

Հուլիսի 7-ին պետք է տեղի ուներ «Дом 2»-ի աստղեր Վիկտորիա Ռոմանեցի եւ Անտոն Գուսեւի հարսանիքը։ Վիկտորիան արդեն պատմել է 12 000 դոլար արժողությամբ հարսանեկան զգեստի մասին, որը պատվիրել էր Հայկ Ավանեսյանին։ 

Բայց հանդիսավոր արարողությունից երկու շաբաթ առաջ Անտոնը կարդացել է Վիկտորիայի նամակագրությունը, որում նա խոստովանել է, որ չի սիրում փեսացուին։
«Ես Գուսեւա չեմ եւ երբեք էլ չեմ լինի։ Դու որտե՞ղ սեր տեսար, չէ՞ որ գիտես՝ ինչու եմ դա անում»,- ընկերոջ հետ անկեղծացել է Ռոմանեցը։

Starhit-ը գրում է, որ սկանդալ է բարձրացել, որն ավելի է բորբոքվել, երբ Ռոմանեցը Գուսեւին «ալֆոնս» է անվանել՝ հայտարարելով, թե ինքն է վճարել տան, արտասահմանյան ուղեւորությունների ու ռեստորանների համար։ Իր հերթին, Անտոնը հերքել է այդ հայտարարությունները՝ ասելով, որ բավականաչափ գումար է վաստակում եւ ապահովում է ոչ միայն Ռոմանեցին, այլեւ որդուն՝ հոգալով վերջինի ծախսերը։

Անտոնն ու Վիկտորիան միմյանց ջնջել են սոցկայքերից եւ այժմ չեն շփվում։
Իսկ մենք դիմեցինք Հայկ Ավանեսյանին՝ հասկանալու համար, թե ինչ է լինելու հարսանեկան զգեստի հետ։

«Այո՛, նրանք բաժանվեցին... Կյանք է, ամեն ինչ էլ պատահում է»,- ասել է Ավանեսյանը, սակայն չի հայտնել, թե ինչ կլինի հարսանեկան զգեստի հետ։



© NEWS.am STYLE