«Կյանք ու կռիվ», «Բրավո, վիրտուոզ». հայտնի են «Ոսկե ծիրանի» մրցութային ֆիլմերը

13:51   27 հունիսի, 2017

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երեք հիմնական մրցութային ծրագրերում կպայքարի 47 ֆիլմ: Այսօր` հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միջազգային խաղարկային, Վավերագրական եւ Հայկական համայնապատկեր մրցույթների համակարգողները` Միքայել Ստամբոլցյանը, Արա Խանջյանն ու Րաֆֆի Մովսիսյանը ներկայացրեցին ցուցադրվելիք ֆիլմերը:

«Միջազգային խաղարկային մորցույթում այս տարի ներկայացված է 12 ֆիլմ: Մենք հատկապես կարեւորել ենք տարածաշրջանային ֆիլմերը` Իրանից, Ռուսաստանց, Վրաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից»,- նշեց  Արա Խանջյանը:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթին ներկայացված է 16 ֆիլմ, որոնցից Արա Խանջյանը հատկապես առանձնացրեց Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» եւ Արա Մնացականյանի «Դատավաություն» ֆիլերը: Վերջինը Սողոմոն Թեհլերյանի մասին է:

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի շրջանակներում այս տարի մրցում են ինչպես պրեմիերաներ, այնպես էլ մրցանակակիր ֆիլմեր: Այս բաժնում ըդգրկված են նաեւ Լեւոն Մինասյանի «Բրավո, վիրտուոզ», Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց էր լինում» եւ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմերը:

«Ի սկզբանե Հայկական համայնապատկերի նպատակն է եղել սշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող հայերին մի ծրագրի շուրջ համախմբելը: Ֆիլմերի ցուցադրություներից հետո կլիեն նաեւ հանդիպումներ ռեժիսորների հետ, ինչը հնարավորություն կտա քննարկումներ ստեղծելու: Այդ փաստը մենք եւս կարեորում ենք»,- նշեց Հայկական համայնապատկեր մրցույթի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:

Տեղեկացնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:

Սյունե Առաքելայն



© NEWS.am STYLE