Աշխարհի ամենահարուստ ամուսիններ Բեյոնսեն եւ Ջեյ Զին մի քանի տարի է՝ չեն կարողանում առանձնատուն գնել

15:05   27 հունիսի, 2017

Վերջերս Forbes-ը հաշվարկել էր, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին միասին մեկ միլիարդ դոլար են վաստակել: Արդյունքում՝ նրանք աշխարհի ամենահարուստ զույգն են ճանաչվել: 

Այսօր հայտնի դարձավ, որ Բեյոնսեն նորածին երկվորյակների հետ հեռացել է հիվանդանոցից եւ ուղեւորվել Մալիբուում վարձակալած առանձնատուն:

Ջեյ Զին եւ Բեյոնսեն Մալիբուի տունը վարձակալել են ամսական 400 հազար դոլարով՝ մինչեւ ամռան վերջ երեխաների հետ այնտեղ հանգստանալու համար: Սակայն սեպտեմբերին զույգը ստիպված կլինի տուն փնտրել, քանի որ Մալիբուի տունը հեռու է նրանց ավագ դստեր՝ Բլյու Այվիի դպրոցից:

Ըստ TMZ-ի՝ ամուսիններն արդեն մի քանի տարի Լոս Անջելեսում իրենց երազանքի տունն են փնտրում: Բանն այն է, որ նրանք պատրաստ են 60-70 մլն դոլար տրամադրել անշարժ գույք ձեռք բերելու համար, բայց այդ գումարով դեռեւս ոչինչ չեն գտել: Բոլոր առանձնատները, որոնք ամուսիններին դուր են եկել, շուրջ 150 մլն դոլար արժեն:



© NEWS.am STYLE