Քլոե Քարդաշյանը Roberto Cavalli-ից 4.000 դոլարանոց զգեստով՝ իր տարեդարձի առիթով կազմակերպված երեկույթին

16:19   27 հունիսի, 2017
Քլոե Քարդաշյանն այսօր 33 տարեկան դարձավ, սակայն տարեդարձի առիթով երեկույթը Քիմի քույրը կիրակի է կազմակերպել:
Երեկույթը կազմակերպել են Հոլիվուդի The Blind Dragon Club ակումբում, որտեղ հավաքվել են Քարդաշյան-Ջեներ գերդաստանի անդամները, ինչպես նաեւ Քլոեի ընկերներն ու ծանոթները: Սակայն հայուհու համար, բնականաբար, ամենակարեւորը եղել է ընկերոջ՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի ներկայությունը:
The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը երեկույթին ներկայացել Roberto Cavalli-ից 4.000 դոլար արժողությամբ զգեստով եւ Tamara Mellon-ից կոշիկով:
Երեկույթը, կարծես, շատ լավ է անցել, քանի որ միշտ մռայլ Քանյե Ուեսթը ժպտացել ու լուսանկարվել է Քիմի, Քլոեի եւ Տրիստանի հետ:
Քլոեն, Քիմն ու Քենդալը նաեւ իրենց համար են ժամանակ գտել:
Երեկույթին մասնակցել են նաեւ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջեներն ու դերասանուհի Մելանի Գրիֆիթը, բայց, հավանաբար, լուսանկարվել չեն ցանկացել:
Իսկ հետո հյուրերը սկսել են լուսանկարվել ֆոտոտաղավարում:
Քանյեին ընկերակցել են Քայլի Ջենները ընկերը՝ ASAP Rocky-ին, ինչպես նաեւ Tyler-ը, The Creator-ը:
Աղբյուրը՝ Daily Mail


© NEWS.am STYLE