Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair-ի համար

17:06   27 հունիսի, 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair-ի համար: Ալեքսիս Օհանյանին ու Սերենային լուսանկարել է Էննի Լեյբովիցը, իսկ պարբերականի էջերում ընթերցողը մեծ հարցազրույց կգտնի, որում 35-ամյա Սերենան պատմել է իր՝ Reddit-ի 34-ամյա հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ հանդիպման մասին:
Նյութում նկարագրվում է սիրահարների հարաբերությունների ամբողջ ընթացքը՝ Ավստրալիայի առաջնությանը նվիրված երեկույթի ժամանակ հանդիպումից մինչ այսօր:
Հետաքրքիր է, որ հղիության մասին լուրը զարմացրել է Սերենային: 2017 թվականի առաջին խաղը Սերենան շատ վատ է անցկացրել, հետո ընկերուհուն՝ Ջեսիկային բողոքել է, որ վատ է զգում, նաեւ կուրծքն է մեծացել:
Ընկերուհին Սերենային առաջարկել է հղիության թեստ անել: Թենիսիստուհին որոշել է, որ Ջեսիկան կատակում է, բայց թեստը դրական է եղել:
Հետո Սերենան եւս վեց թեստ է փորձել, որոնք այնուհետեւ տուփով ուղարկել է Օհանյանին:


© NEWS.am STYLE