Ալեքսիս Օհանյանը հղի Սերենա Ուիլյամսի հետ լուսանկար է հրապարակել

11:46   28 հունիսի, 2017

Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair-ի համար: 

Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին ու Սերենային լուսանկարել է Էննի Լեյբովիցը, իսկ պարբերականի էջերում հարցազրույց է զետեղվել, որում 35-ամյա Սերենան պատմել է իր եւ 34-ամյա Ալեքսիսի հանդիպման մասին:

Հարցազրույցում նկարագրվում է նրանց հարաբերությունների ամբողջ ընթացքը՝ երեկույթի ժամանակ հանդիպումից, մինչ այսօր:

Իսկ Ալեքսիսն, իր հերթին, Instagram-ում ֆոտոսեսիայից լուսանկար է հրապարակել:

«Իմ ամեն ինչ»,- լուսանկարը մեկնաբանել է Ալեքսիսը:



© NEWS.am STYLE