Լիլուն պարծեցել է իր 20 կիլոգրամանոց զգեստով (ֆոտո)

12:50   28 հունիսի, 2017

Վերջերս Լիլուն նոր տեսահոլովակ ներկայացրեց՝ նկարահանված «Պապ ջան» երգի հիման վրա:

Պարզվում է՝ տեսահոլովակում երգչուհու հագին 20 կիլոգրամանոց զգեստ է եղել: Այս մասին Լիլուն հայտնել է՝ Instagram-ի իր էջում նոր լուսանկար հրապարակելով.

«Գրեթե ամեն անգամ տեսահոլովակ նկարահանելիս հանդիպում եմ դժվարությունների ))) Այս անգամ զգեստս էր դժվարությունը, որը կշռում էր մոտ 20 կիլոգրամ։ Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում ... Սա այդ դեպքն էր»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին:



© NEWS.am STYLE