Իսպանական արձակուրդներ. Ռիհանան՝ նոր սիրեկանի հետ լողավազանում համբուրվելիս

12:22   28 հունիսի, 2017

Վաղուց լուրեր չկային Ռիհանայի սիրավեպերի մասին: Քրիս Բրաունի հետ բաժանվելուց հետո երգչուհուն սիրավեպ էին վերագրում Դրեյքի, Լեոնարդո դի Կապրիոյի, Թրեւիս Սքոթի հետ, բայց այդ ամենն այդպես էլ լուրերի եւ ենթադրությունների մակարդակում մնաց. Ռիհանային ոչ մի անգամ նրանցից ոչ մեկի հետ չտեսան:

Բայց երեկ Ռիհանային լողավազանում «բռնացրել» են անծանոթ թխահերի հետ: 29-ամյա երգչուհին մեկնել է Իսպանիա՝ արձակուրդի, որտեղ էլ ժամանակ է անցկացնում նոր սիրեկանի հետ:

Պապարացիները որոշել են պարզել նաեւ, թե ով է երիտասարդը, բայց առայժմ միակ բանը, որը հաջողվել է պարզել, այն է, որ 2016 թվականի հուլիսին նրան տեսել են British Summer Time Festival-ի ժամանակ Նաոմի Քեմփբելին ուղեկցելիս:

Ի դեպ, ներկայում համացանցում մեծ տարածում է գտել #rihannahasamanparty հեշթեգը, որի օգնությամբ կարելի է հարյուրավոր հրապարակումներ գտնել երգչուհու հարաբերությունների թեմայով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega-ի



© NEWS.am STYLE