Ջասթին Բիբերը համերգի ժամանակ կոշիկը նետել է երկրպագուների ուղղությամբ. այն 5000 եվրոյով աճուրդի են հանել

13:07   28 հունիսի, 2017

Ջասթին Բիբերը հերթական անգամ աչքի է ընկել: Wireless Festival in Germany փառատոնին ելույթի ժամանակ նա հանել է կոշիկը (Քանյե Ուեսթի Yeezy շարքից) եւ նետել երկրպագուների ուղղությամբ:

Ըստ TMZ-ի՝ համերգից հետո համացանցում երգչի մարզակոշիկների լուսանկարն է հայտնվել: Instagram-ում նույնիսկ էջ է բացվել՝ «Ձախ ոտքի կոշիկը» (theleftyeezy), որն արդեն 5.000 բաժանորդ ունի:

Публикация от The Left Yeezy & I (@theleftyeezy)

Իսկ մյուս կոշիկն eBay-ում աճուրդի է հանվել՝ 5.000 եվրո մեկնարկային գնով: Այն աճուրդի հանողը հայտարարել է, որ ստացած գումարի մի մասը բարեգործության է ուղղելու:

Публикация от The Left Yeezy & I (@theleftyeezy)



© NEWS.am STYLE