Մաքսիմ Գալկինը որդու հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել

13:39   28 հունիսի, 2017

Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան շարունակում են հանգստանալ Յուրմալայում: Ամուսինները Լատվիա են մեկնել երեխաների՝ Գարրիի եւ Լիզայի հետ:

Ավելի վաղ Մաքսիմը լողափին արված 68-ամյա Պուգաչովայի լուսանկարն էր հրապարակել, իսկ հետո՝ ընտանեկան լուսանկար:

Հիմա Մաքսիմն Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է զբոսանքի դուրս եկած երեխաներին: Շոումենի որդին՝ Գարրին, Մաքսիմի «սանրվածով է զբաղվել»՝ նրա ուսերին նստած:

Публикация от Максим Галкин | Official (@maxgalkinru)


«Գարիկը՝ վարսահարդար: Լիզան ու Գարիկը պայքարում են հայրիկի ուսերին տեղի համար»,- հոլովակը մակագրել է Մաքսիմը:



© NEWS.am STYLE