Անահիտ Սիմոնյանն ու Արմինկան՝ նույնատիպ զգեստով. ով է ում կրկնօրինակում

14:44   28 հունիսի, 2017

Նորաձեւության աշխարհում վաղուց արդեն «հեծանիվ չես հորինի»: Թերեւս դա է պատճառը, որ կրկնօրինակումներն այդ ոլորտում ամենից հաճախ են հանդիպում եւ, հատկապես, Հայաստանում:

Երգչուհիներ Արմինկան եւ Անահիտ Սիմոնյանը դարձել են նույնանման զգեստների հեղինակ:

Արմինկան իր հեղինակած սպիտակ, կիսաթափանցիկ զգեստով կեցվածք էր ընդունել Մալիբուի լողափում:

Նույնանման նախշով եւ կտորից սպիտակ զգեստով Անահիտ Սիմոնյանն ավելի վաղ ներկայացել էր Արցախում եւ լուսանկարների շարք արել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բակում:

Դե, ինչ, ու՞մ զգեստն եք ամենից շատ հավանում...



© NEWS.am STYLE