Հրկիզվել է «Մեծ պայթյունի տեսության» աստղ Ջոնի Գալեքիի առանձնատունը

14:02   28 հունիսի, 2017

«Մեծ պայթյունի տեսություն» ֆիլմի աստղ Ջոնի Գալեքիի առանձնատունը հրկիզվել է, գրում է Variety-ն։

Հրկիզվել են ավելի քան 1000 ակր տարածք զբաղեցնող ագարակն ու այդ տարածքում առկա գույքը։ Առանձնատունը գտնվում է Սան Լուիս Օբիսպոյում։ 
Հրդեհի ժամանակ դերասանը, բարեբախտաբար, տանը չի եղել։ 
Գալեքիի հայտարարությունների համաձայն՝ այդ գոտում գտնվող մարդիկ հասցրել են տարհանվել, եւ ոչ ոք չի տուժել։

«Իմ սիրտը բոլորի հետ է, ում առնչվել է այս աղետը։ Մենք մշտապես սպառնալիքի ներքո ենք ապրում։ Ոմանց դա կարող է խելահեղություն թվալ, բայց մենք սիրում ենք մեր հիասքանչ գյուղատնտեսական տարածքը։ Մարդիկ հասարակություն են ստեղծում, եւ նրանք սովորեցրել են ինձ, որ ամեն անգամ, երբ ծուխը տարրալուծվում է, պետք է կրկին սկսել աշխատանքները։ Հենց դա է մեր հասարակությանն ավելի մտերիմ ու ուժեղ դարձնում»,-ողբերգությունը մեկնաբանել է դերասանը։

Տվյալ պահին Քալիֆորնիայում հրդեհը տարածվել է 40 հեկտար տարածքում։ Բնակիչները զանգվածայնորեն լքում են տները։



© NEWS.am STYLE