Tommy Hilfiger-ի սեփականատիրոջ դուստրն ամուսնացել է Կարիբյան կղզիներում

14:29   28 հունիսի, 2017

Հունիսը հարսանիքների ամիս է համարվում: Այս «ավանդույթը» պահպանել է հայտնի դիզայներ Թոմի Հիլֆիգերի դուստրը՝ 32-ամյա Էլլին:

Աղջիկն ամուսնացել է զուգընկերոջ՝ Սթիվ Հեշի հետ, որից դուստր ունի: Հարսնացուի զգեստը հայրն է ստեղծել:

66-ամյա դիզայները դստեր համար V-աձեւ մետաքսե զգեստ է մոդելավորել, որին ավելացրել է թեթեւ թիկնոց՝ սպիտակ եւ կապույտ ժանյակով:

Դիզայներն ու նրա կինը՝ Դի Օկլեպպոն, ինչպես եւ շատ զույգեր, ճերմակ հագուստով են եղել:

Զույգը նշանադրվել է մեկ տարի առաջ՝ Փարիզում: Նախ, ամերիկյան դիզայների դուստրը ցանկացել է հարսանիքն անել Կոնեկտիկուտում, ընտանիքի առանձնատանը, բայց արդյունքում որոշել է հյուրերին Կարիբյան ծով տանել:

«Ոչինչ չի համեմատվի զգացողության հետ, որ ամուսնանում ես լավագույն ընկերոջդ հետ»,- հարսանիքից մի քանի օր առաջ Instagram-ում գրել է Էլլին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE