Քայլի Ջեները Quay Australia ակնոցի ապրանքանիշի դեմքն է դարձել

16:08   28 հունիսի, 2017

Քայլի Ջեներն ավստրալական Quay Australia ակնոցի ապրանքանիշի դեմքն է դարձել:

19-ամյա Քայլին  Instagram-ում ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել: Ամբողջական շարքի հրապարակման ժամկետը դեռ հայտնի չէ:

Ռեալիթի շոուի աստղը ոչ միայն նկարահանվել է գովազդում, այլեւ Quay-ի մասնակցությամբ ակնոցների սեփական հավաքածուն է ստեղծել:

Ի դեպ, Քայլի Ջեները վերջերս գովազդել է իր սեփական ռեալիթի շոուն՝ The Life Of Kylie («Քայլիի կյանքը»): Այն եթեր է հեռարձակվելու օգոստոսից:
«Գոյություն ունի իմ կերպարը, որը ես ինքս էլ առանձնապես չեմ սիրում: Այս շոուն իմ կյանքի մասին է, դուք պարզապես կտեսնեք, թե ինչպես եմ ես ապրում: Դուք չգիտեք իմ աշխատանքային գրաֆիկի մասին, չգիտեք, թե իրականում որքան դժվար է ամեն ինչ: Իրականում երկու Քայլի գոյություն ունի, եւ նրան, որին չեք ճանաչում, կտեսնեք շոուում»,- թրեյլերում հայտնել է Քայլին:



© NEWS.am STYLE