«Иванушки International»-ի նախկին անդամը հիվանդանոց է տեղափոխվել

15:02   28 հունիսի, 2017

«Иванушки International» խմբի նախկին մեներգիչ Օլեգ Յակովլեւը հիվանդանոց է տեղափոխվել: 

Ըստ Dni.ru-ի՝ նա հոսպիտալացվել է մի քանի օր առաջ. վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Իսկ Life-ը հաղորդում է, որ 47-ամյա Յակովլեւը թոքերի արհեստական օդափոխման սարքին է միացված:

Առայժմ հայտնի է միայն, որ արտիստը հիվանդանոց է տեղափոխվել երկկողմանի թոքաբորբի պատճառով:

Օլեգ Յակովլեւն «Иванушки International» խմբին միացել է 1998 թվականին՝ փոխարինելով Իգոր Սորինին: Տրիոյի կազմում նա հանդես է եկել մինչեւ 2013 թվականը, ինչից հետո մեներգչի կարիերա է սկսել:



© NEWS.am STYLE