Ինչպես են կատուներն ու շները գողանում իրենց տերերի իրերը

18:05   28 հունիսի, 2017

Boredpanda.com կայքում լուսանկարների նոր ընտրանի է հրապարակվել, որն այս անգամ նվիրված է շներին ու կատուներին: Հավանաբար, շատերն են բախվել իրավիճակի, երբ կենդանին, քանի դեռ մենակ է, ինչ-որ բան է գողանում, իսկ, ահա, թե ինչպիսին են շներն ու կատուները հենց գողության պահին, քչերն են տեսել:

Գործնականում բոլոր կատուները հատուկ տաղանդ ունեն «թռցնելու» այն ամենը, ինչ իրենց դուր է գալիս:

Գողությունը նաեւ բազմաթիվ շների սիրած զբաղմունքն է: Նրանք տանում են ընտանիքի անդամների սիրած իրերը, մանկական խաղալիքները, սնունդը: Որպես կանոն՝ սնունդն արագորեն ուտում են, իսկ խաղալիքներն ու մյուս իրերը սովորաբար վերադարձնում են տերերին:



© NEWS.am STYLE