Մոլորակի ամենահմայիչ ծովահեն Ջոնի Դեփը՝ Լոնդոնում

20:06   28 հունիսի, 2017

Մոլորակի կանայք հազիվ թե հասկանան Էմբեր Հերդին: Ինչպե՞ս կարելի է բաժանվել Ջոնի Դեփից: 

Դեփին նկատել են Լոնդոնում: 53-ամյա դերասանը թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել Ours ռեստորանից:

Նշենք, որ անցյալ շաբաթ Դեփը Ճապոնիայում էր: Տոկիոյի օդանավակայանում նրան հարյուրավոր երկրպագուներ են դիմավորել:

Դերասանը Տոկիո էր մեկնել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հինգերորդ մասը գովազդելու: Նշենք, որ Ջոնին անուշադրության չի մատնել երկրպագուներին եւ լուսանկարվել է բոլոր ցանկացողների հետ:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի, Goff-ի



© NEWS.am STYLE