Ջեյսոն Սթեթհեմն ու Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին առաջին անգամ ծնող են դարձել

19:42   28 հունիսի, 2017

Ջեյսոն Սթեսհեմն ու Ռոզի Հանթինգթոն- Ուայթլին առաջին անգամ ծնող են դարձել։ Ծնվել է 30-ամյա Ռոզիի ու 49-ամյա Ջեյսոնի որդին՝ Ջեկը։

Ռոզին նորածնի հուզիչ լուսանկար է հրապարակել իր Instagram-ում ու գրել․

«Մեր փոքրիկ տղամարդն այստեղ է։ Ջեկ Օսկար Սթեթհեմ։ 3 կգ 630 գրամ։ Ծնվել է հունիսի 24-ին»։

Սուպերմոդելն ու դերասանն արդեն ավելի քան վեց տարի միասին են, սակայն զույգի նշանդրեքի մասին միայն 2016-ի հունվարին է հայտնի դարձել։



© NEWS.am STYLE