Ինչպե՞ս է Գարիկ Մարտիրոսյանի կինը բալետ պարել Երեւանի Ազատության հրապարակում

10:40   29 հունիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, չի կարողանում մոռանալ իր հանգիստը Հայաստանում։ Ժաննան Instagram-ի իր էջում զվարճալի տեսագրություն է հրապարակել, որը տեսագրվել է Երեւանի Ազատության հրապարակում։

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

«Հետեւի պլանում Երեւանի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի առկայությունը, ի զարմանս ինձ, չօգնեց իրականացնել դրամատուրգիական մտահաղացումս։

Իսկ երբ վեց ժամ փորձից ու արեւային հարվածից հետո ինձ մոտեցավ Պյոտր Իլիչ Չայկովսկին՝ ասելով՝ Ժաննա, այլեւս այդպես մի արա։ Ես հասկացա, որ բալետի պրիմա լինելու փոխարեն բալետից շատ հեռու եմ։

Աջակցության համար շնորհակալություն @elina_janibekyan-ին եւ @papyan28-ին։ Դուք արեցիք ամենը, ինչ կարող էիք։ Ամեն դեպքում, փոքրիկ կարապների պարը պետք է պարեն իրական փոքրիկ կարապները», - տեսագրությունը մակագրել է Գարիկի կինը։



© NEWS.am STYLE