Մահացել է «Իվանուշկի International»-ի նախկին մենակատարը

10:06   29 հունիսի, 2017

Մոսկվայում վաղ առավոտյան մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին անդամը՝ Օլեգ Յակովլեւը։ Երեկ հիվանդանոց տեղափոխված երգիչը խնդիրներ է ունեցել լյարդի ու թոքերի հետ։
Life.ru-ն հաղորդում է, որ վերջին օրերում նա կրիտիկական վիճակում է եղել եւ վերակենդանացման բաժանմունքում էր։

Յակովլեւը լյարդի հետ խնդիրներ է ունեցել (լյարդի ցերոզ)։

Օլեգ Յակովլեւը հայտնի եռյակում է հայտնվել 1998 թվականին՝ Իգոր Սորինի մահվանից հետո։ 2013 թվականին նա լքել է խումբն ու զբաղվել անհատական կարիերայով։



© NEWS.am STYLE