Ռիհանային սաուդցի միլիարդատեր սիրեկանի հետ «բռնացրել» են Իբիցայում

11:34   29 հունիսի, 2017

Երեկ Ռիհանան մամուլի ուշադրության կենտրոնում էր. համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնցում երեւում էր՝ ինչպես է Իբիցայում հանգստացող Ռիհանան լողավազանում համբուրվում անծանոթ երիտասարդի հետ: Լրատվամիջոցներն անմիջապես փորձել են պարզել՝ ո՞վ է անծանոթ թխահերը:

Պարզվում է՝ Ռիհանայի նոր սիրելին Սաուդյան Արաբիայից միլիարդատեր Հասան Ջամիլն է, որի ընտանիքը Forbes-ի վարկանիշով ամենահարուստ արաբ հարյուր ընտանիքներից է:

Հասանն աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Abdul Latif-ի փոխնախագահն է: Ընկերությունը Սաուդյան Արաբիայում Toyota-ի վաճառքի բացառիկ իրավունք ունի:

Այսօր Ռիհանային «բռնացրել» են նոր ընկերոջ հետ հյուրանոցից դուրս գալիս:

Ռիհանան՝ սուրճը ձեռքին, Céline-ից 800 դոլար արժողությամբ տաբատով եւ արեւային ակնոցով, Հասանի ուղեկցությամբ հեռացել է հյուրանոցից:

«Նրանց հարաբերությունները շատ լուրջ են: Ռիհանան սիրահարված է, բայց չի ուզում, որպեսզի իրենց սիրավեպի մասին հայտնի դառնա: Նրանք վայելում են միմյանց: Ռիհանան Հասանի մասին արդեն պատմել է ընկերներին»,- հաղորդում է ներքին աղբյուրը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega-ի



© NEWS.am STYLE