Թայլանդում պատրաստվում են նշել Ամանորը

15:46   9 ապրիլի, 2013

Թայլանդի բնակիչները պատրաստվում են Սոնգկանի փառատոնին, որի տոնակարատարությունը թայլանդական օրացույցով նշանավորում է Նոր տարվա գալուստը:

KM.ru-ի փոխանցմամբ, թայլանդացիներն արդեն զբաղվում են փողոցները զարդարելով եւ հյուրասիրություն պատրաստելով: Ամեն տարի Սոնգկանի տոնակատարության առիթով մի քանի միլիոն զբոսաշրջիկներ են հավաքվում ամբողջ աշխարհից: Թայլանդական իշխանություններն արդեն խոստացել են տոնի ժամանակ ապահովել անվտանգությունը: Այս տարի փառատոնը, նախորդ տարիների համեմատ, այդքան մեծածավալ չի լինի, քանի որ կառավարությունը մտադիր է արգելել ալկոհոլային խմիչքների վաճառքը՝ ճանապարհներին դժբախտ պատահարների թիվը նվազեցնելու նպատակով:

Սոնգկան փառատոնը Թայլանդում անցկացվելու է ապրիլի 11-16-ը:



© NEWS.am STYLE