Քայլի Ջեները նշանվել է ռեփեր Թրեւիս Սքոթի հետ

12:36   29 հունիսի, 2017

Թեժ հունիս ստացվեց: Ռիհանան վայելում է Սաուդյան Արաբիայից միլիարդատեր Հասան Ջամիլի հետ սիրավեպը, իսկ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, կարծես, պատրաստվում է ամուսնանալ:

Ռեալիթի շոուի 19-ամյա աստղին Լոս Անջելեսում նկատել են նոր սիրեցյալի՝ 25-ամյա ռեփեր Թրեւիս Սքոթի հետ:

Զույգին նկատել են Plancha Tacos մեքսիկական ռեստորան գնալիս:

Կարծես արտասովոր ոչինչ չկա, բայց սիրահարների մատներին մատանի են տեսել: Լրագրողները եզրակացրել են, որ դրանք նշանադրության մատանիներ են ու շուտով սիրահարները կամուսնանան:

The Keeping Up With The Kardashians շոուի աստղն ու ռեփերն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել լուրը, բայց, ամենայն հավանականությամբ, հարսանիքը սարերի հետեւում չէ:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE