Միլա Կունիսը, Քրիստեն Բելլը, Սյուզան Սարանդոնը եւ այլք՝ A Bad Mom's Christmas-ի թրեյլերում

13:28   29 հունիսի, 2017

Youtube-ի STX Entertainment ալիքում հրապարակվել է A Bad Mom's Christmas («Շատ վատ մայրիկներ 2») սուրբծննդյան կատակերգության թրեյլերը: Գլխավոր դերերում հանդես են եկել Միլա Կունիսը, Քրիստեն Բելլը, Քեթրին Հանը, Սյուզան Սարանդոնը եւ այլք:

Ջոն Լուկասի եւ Սքոթ Մուրի ժապավենը պատմում է երեք ընկերուհիների մասին, որոնց անսպասելիորեն Սուրբ Ծնունդին այցելում են նրանց մայրիկները:

Կատակերգության համաշխարհային պրեմիերան նախանշված է նոյեմբերի սկզբին:



© NEWS.am STYLE