«Иванушки International»-ի վախճանված նախկին անդամի կինը չի ուզում հողին հանձնել արտիստին

14:46   29 հունիսի, 2017

Մոսկվայում այսօր վաղ առավոտյան վախճանվել է «Иванушки International» խմբի նախկին մեներգիչ Օլեգ Յակովլեւը: Երեկ հիվանդանոց տեղափոխված երգիչը թոքերի եւ լյարդի հետ կապված խնդիրներ ուներ:

Յակովլեւի քաղաքացիական կինը՝ Ալեքսանդրա Կուցեւոլը հայտարարել է, որ երգչին հողին չի հանձնելու: Փոխարենը նա դիակիզում է նախատեսում, իսկ արտիստի հետ վերջին հրաժեշտի օրը դեռ չի նշանակվել:

«Վերջին հրաժեշտի օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Հուղարկավորություն չի լինելու, դիակիզում է լինելու»,- Կուցեւոլի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նա նաեւ նշել է, որ Յակովլեւի մահվան պատճառ է դարձել ոչ թե լյարդը, այլ սրտի կանգը:

Կյանքի վերջին ժամերն Օլեգ Յակովլեւն անցկացրել է մտերիմների հետ: Արտիստի մամուլի քարտուղարը նշել է, որ բժիշկները հասկացել են արտիստի  ծանր վիճակն ու թույլ են տվել, որ մտերիմները նրա մոտ լինեն:



© NEWS.am STYLE