Էմիլիա Քլարքն 8-րդ սեզոնից հետո չի նկարահանվի «Գահերի խաղում»

15:31   29 հունիսի, 2017

Գեղեցկուհի Էմիլիա Քլարքը հայտնվել է Rolling Stone ամսագրի շապիկին եւ էջերում: Պարբերականին տված հարցազրույցում 30-ամյա դերասանուհին նշել է, որ 8-րդ սեզոնից հետո այլեւս չի նկարահանվելու հայտնի սերիալում:

«Վստահ եմ, որ 8-րդ սեզոնից հետո բազմաթիվ պրիքվելներ ու սիքվելներ կլինեն: Բայց ես այլեւս չեմ նկարահանվելու: Ինձ հետաքրքրում է իմ կարիերայի հետագա զարգացումը:

Կլինի 7-րդ սեզոնը, հետո 8-րդը եւ վերջ: Դրանից հետո չեմ նկարահանվելու: Գիտեմ, որ հետո առանձին հերոսների մասին բազմաթիվ պատմություններ են նկարահանվելու, բայց ինձ համար բավական է»,- հայտարարել է Քլարքը:

«Ես կապրեմ մինչեւ վերջ»,- ասել է Էմիլիան՝ ակնարկելով սերիալի հերոսուհի Դեյեներիս Թարգարիենի ճակատագիրը:

Դե, իսկ մենք սպասենք 7-րդ սեզոնին, որը մեկնարկելու է հուլիսի 16-ին:



© NEWS.am STYLE