Իրինա Շեյքը՝ Blumarine-ի գովազդում

16:33   29 հունիսի, 2017

Մեկ շաբաթ առաջ ռուսաստանցի սուպերմոդել Իրինա Շեյքն Instagram-ի իր բաժանորդներին ուրախացրեց Blumarine-ի ֆոտոշարքին մասնակցելու լուրով։

Բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի ընկերուհուն լուսանկարել են Լուիջի Մուրենուն եւ Յանգո Հենցին։ 

«Blumarine-ի նոր գովազդային քարոզարշավը՝ անհավանական Լուիջիի եւ Յանգոյի հեղինակությամբ»,- գրել էր Շեյքը։

Իսկ այսօր Իրինան ապրանքանիշի գովազդի տեսագրությունն է հրապարակել։ Նկարահանումն անցկացրել են Նյու Յորքի մերձակայքում, 20-րդ դարում կառուցված առանձնատանը, որը ճշգրտութամբ փոխանցել է ապրանքանիշի կոնցեպցիան։ 

A post shared by irinashayk (@irinashayk) on

Իտալական ապրանքանիշի ներկայացուցչի խոսքով՝ շինությունն ընդգծել է ապրանքանիշի «զգայուն, կանացի ու նրբաճաշակ հագուստները»: Ապրանքանիշը, ի դեպ, այս տարի տոնում է 40-ամյակը։



© NEWS.am STYLE