62-ամյա Բրյուս Ուիլիսը երեխաների հետ Դիսնեյլենդ է գնացել

17:28   29 հունիսի, 2017

Վաղուց Բրյուս Ուիլիսը չէր հայտնվել պապարացիների ուշադրության կենտրոնում: Եվ ահա օրերս նրան քալիֆորնիական Դիսնեյլենդում նկատել են գեղեցկուհի կնոջ՝ Էմմա Հեմինգի եւ երեխաների հետ:

39-ամյա Էմմային եւ 62-ամյա Բրյուսին ընկերակցել են 5-ամյա Մեյբլ Ռեյն ու 3-ամյա Էվելին Փեյնը (Բրյուսի եւ Էմմայի երեխաները), ինչպես նաեւ 23-ամյա Տալուլան եւ 25-ամյա Սկաուտը (Բրյուսի եւ Դեմի Մուրի երեխաները): Ռումեր Ուիլիսը (Ուիլիսի եւ Մուրի մյուս դուստրը) նրանց հետ չի եղել:

Նրանք լավ ժամանակ են անցկացրել Սանտա Մոնիկայում:

Դիսնեյլենդ այցելության լուսանկարները հայտնվել են Էմմայի Instagram-ում:

Բրյուսն ու Տալուլան

Երեխաները

Էմման՝ Միկի Մաուսի գլխարկով:

Աղջիկներն ու Վինի Թուխը: 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE