Ռիհանան ու Նաոմի Քեմփբելը սաուդցի միլիարդատիրոջ պատճառով վիճել են

18:01   29 հունիսի, 2017

Ռիհանայի սիրավեպը դեռեւս արեւմտյան մամուլի թիվ մեկ թեման է։

Երեկ Իբիցայում երգչուհուն նկատել էին սաուդցի միլիարդատեր Հասան Ջամիլի գրկում։ Վերջինի ընտանիքը, Forbes-ի վարկածով, ամենահարուստ 100 արաբ ընտանիքների ցանկում է։

Բայց սա դեռ ամենը չէ։ Երեկ հայտնի դարձավ, որ անցյալ տարի Հասանը Լոնդոնի British Summer Time Festival փառատոնի ժամանակ սիրահետել է Նաոմի Քեմփբելին։ Մոդելի ու Ջամիլի միջեւ կրքոտ սիրավեպ է եղել։

Բրիտանական The Sun-ի հաղորդմամբ՝ Նաոմին լրջորեն վրդովվել է։ 

«Նաոմին կարծում է, որ Հասանի եւ Ռիհանայի սիրավեպը շատ կրքոտ է եւ դա ավելի ցնցող է, քան իր եւ Հասանի սիրավեպը։

Նաոմին խանդում է, քանի որ չի ցանկանում երկրորդ լավագույնը լինել։ Ռիհանան, իհարկե, շքեղ կին է, երբ նա սիրահարվում է, նրան ոչինչ չի կարող կանգնեցնել։

Նաոմին շատ զայրացած է Ռիհանայի վրա։ Նրանց հարաբերություններն առանց այն էլ չի կարելի բարեկամական անվանել, սակայն հիմա մեծ վեճ է հասունացել»,- նշել է պարբերականի ներքին աղբյուրը:

Ի դեպ՝ նախկինում Ռիհանան եւ Նաոմի Քեմփբելը մտերիմ ընկերուհիներ էին, սակայն 2015 թվականին աղջիկները Փարիզում գիշերային ակումբներից մեկում վիճեցին: Պատճառը հայտնի չէ, բայց դրանից հետո նրանք դադարեցին հետեւել սոցցանցերում միմյանց էջերին:



© NEWS.am STYLE