«Փոքրիկ Նանեներ» պարային համույթի հաշվետու համերգը (ֆոտո, տեսանյութ)

10:31   30 հունիսի, 2017

Երեկ՝ հունիսի 29-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Փոքրիկ Նանեներ» պարային համույթի հաշվետու համերգը: Համույթի սաները՝ գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանի գլխավորությամբ, ամփոփեցին նախորդ տարվա իրենց ձեռքբերումները՝ ցուցադրելով թե հայկական, թե աշխարհի տարբեր երկրների ազգային պարերից հատվածներ: Պարուհիներից շատերի կյանքում դա առաջին բեմելն էր, մինչդեռ ոմանք ավարտեցին իրենց ելույթները պարային խմբի կազմում:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմը իրենց կատարումներով լցրել էին տարբեր տարիքային խմբերի պարուհիներ, որոնք հանդես եկան զանազան կերպարներով՝ մեղուներ, թզուկներ, փերիներ…

Համույթի ղեկավարները նշում են՝ իրենք առաջնորդվում են 2 կարեւոր ուղղությամբ ՝ հղկել եւ գեղեցկացնել փոքրիկ պարուհիների մարմինը, կեցվածքը, նրանց շրջանում գտնել այն եզակիներին, որոնց համար պարը կդառնա իսկական նվիրում եւ ապրելակերպ:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել պարային համույթի հաշվետու համերգին: Մանրամասները՝ մեր ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութերում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE