Գարիկ Մարտիրոսյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Ժաննա Լեւինան՝ Զլատան Իբրահիմովիչի լուսանկարում

10:02   30 հունիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, շարունակում է Հայաստան ուղեւորությունից լուսանկարներ հրապարակել։ Հիշու՞մ եք՝ ինչպես էր հայ շոումենի կինը ցանկանում «Եվրոպայի լիգայի» գավաթը՝ այն ծաղակաման անվանելով եւ ինչպես էր Գարիկը Հենրիխ Մխիթարյանին խնդրում բացատրել, որ դա ծաղկաման չէ։

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Այսպես, բացի այդ հանդիպման տեսագրությունից, Ժաննան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ Գարիկի եւ Հենրիխի հետ է։

«Հիասքանչ լուսանկարի համար շնորհակալություն Զլատան Իբահիմովիչին», - մակագրել է լուսանկարը Ժաննան։

Իսկ երեկ Ժաննան Instagram-ի իր էջում զվարճալի տեսագրություն է հրապարակել, որը տեսագրվել է Երեւանի Ազատության հրապարակում։

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

«Հետեւի պլանում Երեւանի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի առկայությունը, ի զարմանս ինձ, չօգնեց իրականացնել դրամատուրգիական մտահաղացումս։ Իսկ երբ վեց ժամ փորձից ու արեւային հարվածից հետո ինձ մոտեցավ Պյոտր Իլիչ Չայկովսկին՝ ասելով՝ Ժաննա, այլեւս այդպես մի արա։ Ես հասկացա, որ բալետի պրիմա լինելու փոխարեն բալետից շատ հեռու եմ։ Աջակցության համար շնորհակալություն @elina_janibekyan-ին եւ @papyan28-ին։ Դուք արեցիք ամենը, ինչ կարող էիք։ Ամեն դեպքում, փոքրիկ կարապների պարը պետք է պարեն իրական փոքրիկ կարապները», - տեսագրությունը մակագրել է Գարիկի կինը։



© NEWS.am STYLE