Ոչ ստանդարտ մոդելներ Debenhams-ի գովազդում (ֆոտո)

16:29   9 ապրիլի, 2013

Բրիտանական Debenhams խանութների ցանցն իր գովազդային նոր արշավին մասնակցելու համար ոչ ստանդարտ մոդելների է հրավիրել:

Ըստ Fashiontime-ի, նոր գովազդում նկարահանվել են փարթամ կազմվածքով, հաշմանդամ եւ տարեց տիկնայք, ինչպես նաեւ ցածրահասակ աղջիկ: Այսպես, պարօլիմպիկ խաղերի մեդալակիր, աջ կողմի ոտքի փոխարեն պրոթեզով Սթեֆանի Ռեյդը ներկայացել է John Rocha-ի զգեստով, 29-ամյա Քելլի Քնոքսը, ով ծնվել է առանց ձախ նախաբազկի՝ Marios Schwab-ի զգեստով, իսկ հագուստի 52 չափսով մոդել Ջադա Սեզերը՝ լողազգեստով:

Այս կերպ Debenhams ընկերությունը հանդես է եկել կանացի գեղեցկության մասին նորաձեւության արդյունաբերությունը գրաված կարծրատիպերի դեմ:



© NEWS.am STYLE