Ջասթին Բիբերն Էմինեմի հետ արխիվային լուսանկար է հրապարակել

12:10   30 հունիսի, 2017

Ջասթին Բիբերն Instagram-ում (որտեղ շուրջ 90 մլն բաժանորդ ունի) Էմինեմի հետ արխիվային լուսանկար է հրապարակել: Կանադացի 23-ամյա երգիչը չի մեկնաբանել վաղեմի ընկերոջ հետ լուսանկարը:

Լուսանկարում Էմինեմը պատկերված է Բիբերի (ձախից) եւ անծանոթ երիտասարդի հետ:
Հիշեցնենք, որ օրերս Ջասթին Բիբերը Wireless Festival in Germany փառատոնում հերթական անգամ աչքի է ընկել: Ելույթի ժամանակ երգիչը հանել է կոշիկը (Քանյե Ուեսթի Yeezy շարքից) եւ նետել երկրպագուների ուղղությամբ:

Համերգից հետո համացանցում երգչի մարզակոշիկների լուսանկարն է հայտնվել: Instagram-ում նույնիսկ էջ է բացվել՝ «Ձախ ոտքի կոշիկը» (theleftyeezy), որն արդեն 5.000 բաժանորդ ունի: Իսկ մյուս կոշիկն eBay-ում աճուրդի է հանվել՝ 5.000 եվրո մեկնարկային գնով:



© NEWS.am STYLE