Նա ապացուցեց իր բազմակողմանիությունը. եվրատեսիլյան Wiwibloggs կայքը՝ Իվետա Մուկուչյանի մասին

13:25   30 հունիսի, 2017

Այն, որ նախորդ տարվա «Եվրատեսիլ»-ի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուրչյանը գրավել էր միջազգային մամուլի ուշադրությունը, վաղուց գաղտնիք չէ: Երգչուհու ամենամեծ երկրպագուների թվում էին եվրատեսիլյան Wiwibloggs հայտնի կայքի լրագրողներ Ուիլյամ Լի Ադամսը եւ Դեբան Ադերեմին:

Նրանք, ի դեպ, մինչ օրս հետեւում են հայ երգչուհու գործունեությանը: Այս մասին վկայում է Wiwibloggs-ի Instagram-ի էջի նոր գրառումը: Կայքը հրապարակել է Իվետայի լուսանկարը՝ զուգահեռներ տանելով նրա «Ամենա» եւ վերջերս թողարկված «Հայաստան ջան» տեսահոլովակների միջեւ:

«Մեկ կին՝ երկու տարբեր տեսահոլովակներ.... Էքսպերիմենտալ եւ ավանդական, քաղաքային պարեր եւ գյուղական դիմահարդարում: Իվետան ապացուցեց իր բազմակողմանիությունը «Ամենա» եւ «Հայաստան ջան» տեսահոլովակների միջոցով»,-գրված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Իվետան Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2016»-ի ժամանակ՝ կատարելով Love Wave («Սիրո ալիք») երգը:



© NEWS.am STYLE