Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջից դատական կարգով 72.000 դոլար է ստացել

14:05   30 հունիսի, 2017

Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջից դատական կարգով 72.000 դոլար է ստացել: Ren.tv-ի փոխանցմամբ՝ 81-ամյա դերասանը կրկին դատարան է դիմել՝ իրենց ընդհանուր տան վաճառքից ստացված գումարից բաժին ստանալու համար, եւ այս անգամ շահել է դատը:

Դատական հայցի պատճառ է դարձել ԱՄՆ-ում նրանց ունեցած տան վաճառքը, որը նախկին ամուսինները գնել էին 125.000 դոլարով: Ջիգարխանյանի փաստաբանները պատասխանող կողմից պահանջել են տան գումարի կեսը՝ 62.500 դոլար, ինչպես նաեւ ավելի քան 10.5 հազար դոլար՝ «դրամական միջոցներն օգտագործելու համար»:

2015 թվականին ամուսինները վերջնականապես բաժանվեցին ու պաշտոնապես հայտնեցին այդ մասին: Սակայն մինչ այդ Արմենն ու Տատյանան երկար տարիներ միասին չէին ապրում: Հայտնի դերասանը Միացյալ Նահանգներում տուն էր գնել, որտեղ բնակվում էր Տատյանա Վլասովան, իսկ Ջիգարխանյանը երբեմն այցելում էր կնոջը:

Ավելի ուշ Վլասովան տեղեկացել է, որ ամուսինը սիրավեպ ունի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, վաճառել ԱՄՆ-ի գույքն ու Ռուսաստան վերադարձել:



© NEWS.am STYLE