«Կյանքում երբեք այդպիսի ցավ չէի զգացել». ի՞նչն է փչացրել Գոհար Ավետիսյանի հանգիստը

14:25   30 հունիսի, 2017

Ռուսաստանաբնակ հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն առողջական խնդիրների պատճառով ստիպպված է վերադառնալ Մոսկվա: Դիմահարդարն ամուսնու հետ հանգիստն էր վայելում Վրաստանում, սակայն որովայնի շրջանի սուր ցավը փչացրել է նրա տրամարությունը, ինչի պատճառով Գոհարը ստիպված է եղել հրաժարվել իր որոշ ծրագրերից:

Դիմահարդարը լուանկար է հրապարակել Instagram-ում՝ հետեւորդների հետ կիսվելով իր ապրումներով.

«Ամեն ինչ այնքան լավ էր ընթանում, երբ հանկարծ անտանելի ցավ զգացի որովայնիս շրջանում: Կյանքումս երբեք այդպիսի ցավ չէի զգացել: Երեկ առավոտյան արթնացա որովայնում ծանրության զգացողությունից, ցերեկվա ընթացքում ինձ ավելի վատ զգացի (այդ պահին Կազբեգիից Թբիլիսի էինք ուղեւորվում): Ճանապարհին 3 ժամ լաց եմ եղել այդ անտանելի ցավի պատճառով: Շուտով շտապ օգնությունը հասավ: Հարցրեցին՝ ինչ եմ կերել եւ կանգ առան թութի վրա: Միգուցե, պատճառը ստամոքսի խոցն է: Որոշ սրսկումներ արեցին եւ ես միանգամից քնեցի, սակայն առավոտյան արթնացա նույն ցավով: Այսօր իմ վերջին օրն է Վրաստանում եւ ես չգիտեմ` ինչ անել: 5 օրից ծնունդս է եւ տարեդարձս պատրաստվում էի նշել Երեւանում, բայց հաշվի առնելով իրավիճակը՝ կարծում եմ՝ պետք է վերադառնամ Մոսկվա:

Հիմա կհարցնեք՝ ինչու եմ այս ամենը ձեզ պատմում: Ուղղակի, երբ արտահայտվում եմ, ինձ ավելի լավ եմ զգում: Աղոթեք ինձ համար, սիրելիներս, իսկ ես պատրաստվեմ, որպեսզի գնամ հիվանդանոց»,-գրել է նա:



© NEWS.am STYLE