Դուբայում կբացվի զվարճանքների ամենամեծ այգին

16:52   9 ապրիլի, 2013

2013 թվականի վերջին Դուբայում կբացվի The Cartoon Network Zone նոր թեմատիկ զվարճանքների զբոսայգին:

Tourprom-ի փոխանցմամբ, զբոսայգին կդառնա աշխարհի խոշորագույն զվարճանքների փակ համալիրը: Զբոսաշրջիկներին կառաջարկվեն յուրահատուկ ատրակցիոններ՝ «Գամբոլի զարմանալի աշխարհը», «Արկածների ժամանակը» եւ «Ծույլավանը»: Բացի այդ, այգում կկառուցվի աշխարհի խոշորագույն «Բեն 10» խանութը եւ նույնանուն ատրակցիոնը: Համալիրի տարածքում նաեւ հայտնի սրճարաններ եւ ռեստորաններ կբացվեն:

Այս ամենը կզբաղեցնի 200 հազար քառ.ֆուտ տարածք: Ենթադրվում է, որ ամեն օր համալիր կայցելի շուրջ 10 հազար զբոսաշրջիկ:



© NEWS.am STYLE