«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը նշանվել է

17:03   30 հունիսի, 2017
Instagram-ի ամենագեղեցիկ ու հայտնի հայուհիներից մեկը՝ «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը ու նրա ընտրյալը՝ Մեսրոպ Խաչատրյանը նշանվել են:
20-ամյա գեղեցկուհին այսօր նշանադրությունից լուսանկարներ է հրապարակել Instagram-ում` ցուցադրելով նաեւ իր շքեղ մատանին:
Դերասանուհու երկրպագուներն ու ընկերները շնորհավորել են նրան՝ մեկնաբանություններ թողնելով հրապարակված լուսանկարի ներքո:
NEWS.am STYLE-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին՝ երիտասարդ զույգին մաղթելով անսահման երջանկություն:


© NEWS.am STYLE